Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Արկադի Համբարձումյանին՝ Դերժավայի Արկադիին պատկանող «Սլավմեդ» բժշկական կենտրոնի եւ իրավապահների ջրերը մի առվով չեն հոսում: ԱԺ նախկին պատգամավորին պատկանող ընկերությանը դատի են տվել:

Մասնավորապես, մեզ հայտնի դարձավ, որ 2019 թվականի մարտին ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արթուր Խաչատրյանը հայց է ներկայացրել ընդդեմ «Սլավմեդ բժշկական կենտրոն» ՍՊԸ-ի` գումար բռնագանձելու պահանջով:

Իսկ, ահա, գումարի չափը կազմում է 2 միլիոն 700 հազար դրամ: ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչությունն, ըստ էության, հիվանդանոցի անվտանգությունն է պահպանել, սակայն հիվանդանոցը ծառայության դիմաց վարչությանը չի վճարել, ինչն էլ վիճարկվում է դատարանում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև English
Տպել
Ամենաշատ