Reviews
Լրահոս
Reviews
Հինգշաբթի
Օգոստոս 16
Տեսնել լրահոսը

Թերթը գրում է, որ հնարավոր է` մեկ ամիս առաջ ազատման դիմում ներկայացրած Հայաստանի ատոմային էլեկտրակայանի ինժեներատեխնիկական անձնակազմի 158 աշխատակիցները այսօր վերջին անգամ գնան աշխատանքի:

«Մեր տեղեկություններով` ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը երեկ ԱԷԿ գլխավոր տնօրեն Գագիկ Մարկոսյանին հանձնարարել է նրանց ազատման հրամանները ստորագրել: Սա նշանակում է, որ ՀԱԷԿ-ը չի վերագործարկվի եւ պետք է առժամանակ կոնսերվացվի՝ շահագործման համար անհրաժեշտ մասնագետների զգալի մասը հենց դիմում ներկայացրած աշխատակիցներն են: Հիշեցնենք, որ դիմումատուները ՀԱԷԿ-ի տնօրինությունից պահանջել էին վերանայել և բարձրացնել իրենց աշխատավարձերը: Մեր տեղեկություններով` Արմեն Մովսիսյանը խորհրդակցության ժամանակ ասել է, որ ինքը 1 ամսում կլուծի մասնագետների հարցը: ՀԱԷԿ-ի համար մասնագետներ գտնելը ոչ միայն Հայաստանի նման երկրի, այլև զարգացած երկրների համար կարող է շատ բարդ խնդիր լինել: Ամեն դեպքում մասնագետների հարցը լուծելու առաջին նախապայմանը պետք է լինի աշխատավարձերի վերանայումը:

Կարծիքներ կան, սակայն, որ ՀՀ իշխանությունները հակված չեն այս խնդիրը շուտափույթ լուծել: Փորձագետների գնահատմամբ` ՀԱԷԿ-ի շահագործումը դադարեցնելով՝ անհրաժեշտ էլեկտրաէներգիայի պահանջարկը կբավարարեն ջերմային էլեկտրակայանները, որոնք ատոմակայանի գործելու պայմաններում գրեթե պարապուրդի են մատնվում: Այնինչ ՀՀ-ում մեծ ներդրումներ են արվել ՋԷԿ-երի կառուցման ոլորտում ու հիմա այդ ներդրումները հետ բերելու համար անհրաժեշտ է, որ դրանք աշխատեն ամբողջ հզորությամբ, ինչը հնարավոր է միայն ատոմակայանի չաշխատելու պայմաններում: Բանն այն է, որ Հայաստանի էլեկտրաէներգիայի պահանջարկի մոտ 40 տրկոսը ապահովում է ՀԱԷԿ-ը, 40 տոկոսը բաժին է ընկնում հիդորէլեկտրակայաններին, իսկ ՋԷԿ֊երին լավագույն դեպքում բաժին է հասնում էլեկտրաէներգիայի պահանջարկի մոտ 20 տոկոսը: ՀԱԷԿ-ի փակվելու դեպքում բացը կլրացնեն ՋԷԿ-երը:

!
Այս նյութը հասանելի է նաև English and Русский
Տպել
Partner news