Reviews
Լրահոս
Reviews
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Թերթը գրում է, որ ըստ մամուլի հրապարակումների` Լուսակերտի զորամասի անցագրային կետի մոտ տեղի ունեցած միջադեպի մասնակիցներ են նաեւ Չորրորդ գյուղի բնակիչներ, որոնցից մեկին, որպես համագյուղացու, այցելել է «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սմբատ Այվազյանը: Այվազյանի պատմելով` իր այդ համագյուղացին` Հարություն Թորոսյանը այն աստիճանի ծեծված է եղել, որ նրա դեմքն անճանաչելի է եղել, եւ նա ի վիճակի չի եղել խոսելու:

«Ճիշտն ասած` ամեն անգամ երբ Հայաստանում ոստիկանապետներ են փոխվում, եւ վերջիններս խոստանում են բարեփոխել համակարգը, առաջին հերթին բոլորը մտածում են, թե ե՞րբ, ի վերջո, այդ ոստիկանապետները կբարձրաձայնեն, թե պիտի հասնեն նրան, որ ոստիկանությունում բացառվի ծեծը, ծեծով ցուցմունք կորզելու պրակտիկան, երբ ոստիկանությունում կսկսեն միայն խելքով, գիտելիքներով եւ էրուդիցիայով առաջնորդվել: Չենք ասում` բացառապես 100 տոկոսով, բայց գոնե 80-90 տոկոսով, որ ոստիկան կրթելու մասին հատուկ մտահոգվեն, որ ծեծով ցուցմունք կորզող ոստիկանին ու քննիչին պատժեն այնպես, ինչպես ծեծող հանցագործին: Այդպիսի բարձրաձայնումներ չեն լինում: Իսկ ծեծով ցուցմունք վերցնելու, առհասարակ` ծեծով ու բռնությամբ ոստիկանություն տարվածների հետ վարվելու մասին լսում ես անընդհատ, բազմաթիվ դատաքննությունների ժամանակ:

Հիմա վերադառնանք Լուսակերտի միջադեպին. այստեղ անընդունելի բան է կատարվել, «հաբռգած» ու հարբած մարդիկ ծեծկռտուք են կազմակերպել, որի համար ձերբակալվել են: Եթե նրանց հետ քննչական ու այլ տիպի գործողություններ կատարվելու են նույն ծեծկռտուքով, ապա ի՞նչ տարբերություն այդ մարդկանց ու ոստիկանի միջեւ, կարելի՞ է իմանալ: Ի վերջո` այս մարդկանց մեղադրանքներ են ներկայացվելու այն բանի համար, ինչը տեղի է ունենում նաեւ նրանց հանդեպ: Այս դեպքում ո՞րն է լինելու պատժի` գոնե հասարակության վրա բարոյական ազդեցության երաշխիքը:

Կուզեինք, որ նորանշանակ Վովա Գասպարյանը վերջապես անդրադառնար ոստիկանությունում բռունցքների եւ բռնությունների օգտագործման անընդունելիությանը եւ բացառապես խելքի եւ պրոֆեսիոնալիզմի օգտագործմանը` առաջինին պատերազմ հայտարարելով: Պարզ ու հասկանալի` հանձնարարվեր բռունցքի փոխարեն նեղություն կրել ուղեղն օգտագործելու, հակառակ դեպքում խիստ պատիժ խոստանալով»,- գրում է «Ազգը»:

!
Այս նյութը հասանելի է նաև English
Տպել
Ամենաշատ