Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Շաբաթաթերթը գրում է, որ Արարատի մարզի Շահումյան գյուղում իրար դեմ են պայքարում, որ ընդամենը գյուղապետ դառնան ԲՀԿ-ական պատգամավոր Կարո Կարապետյանի հալալ հորեղբորորդին ու հարազատ քրոջ ամուսինը:

«Ու փոխարենը միջանձնային, միջբարեկամական խնդիրները հանգուցալուծելու, Կարո Կարապետյանը նախընտրել է պաշտպանել քրոջ ամուսնուն` գործող գյուղապետ Սերժիկ Բաբայանի թենածությունը: Իսկ հորեղբորորդին` Նվեր Կարապետյանը ԱԺ պատգամավորիւ ուշադրությունից դուրս է մնացել: Ի դեպ, երկուսն էլ իբր անկուսակցականներ են, սակայն, թերեւս` պարզ է, որ գործող գյուղապետը ԲՀԿ-ական է, մյուսն էլ` ՀՀԿ-ին իր հավատարմության երդումն է հայտնել արդեն:

ԲՀԿ-ական ԱԺ պատգամավոր Կարո Կարապետյանի հայրն էլ` ժամանակին նույն Յուվայից մեծամասնական ընտրակարգով ԱԺ-ում ՀՀԿ-ական պատգամավոր էր, երջանկահիշատակ Երեմ Կարապետյանը, ով` Կարապետյանների տոհմում նման խնդիրներ թույլ չէր տա, որ ծագի, որ փեսա ու եղբոր որդի իրար «կոկորդ կրծեին»: Այցելեցինք Շահումյան գյուղ ու զրուցեցինք շարքային յուվեցիների հետ ու կարծիքներ լսել ոչ միայն գյուղապետական ընտրապայքարում սրեր ճոճողների մասին, այլեւ այդ սրերը սրող ԱԺ պատգամավորի: …Պարզվում է, ամբողջ գյուղն է շվարած, թե էս ի՞նչ է կատարվում  Երեմ Հայկազիչի ընտանիքում, ինչո՞ւ են իրար դեմ դուրս եկել»,- գրում է թերթը: 

!
Այս նյութը հասանելի է նաև English
Տպել
Ամենաշատ