Reviews
Լրահոս
Reviews
Երեքշաբթի
Դեկտեմբեր 06
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «ՏԻՄ ընտրություններից առաջ մենք գրել էինք, որ իշխանությունն ընդդիմադիրներին ճնշելու «հզոր» զենք ունի, քանի որ հիմա ընտրացուցակները ԿԸՀ-ում բաց են։ Այսինքն՝ երեւում է, թե ով է ընդգրկվել՝ աշխատավայրը, բնակության հասցեն։ Եվ գրանցումից հետո սկսվում են ճնշումներ թեկնածուների վրա, որ դիմում գրեն, հրաժարվեն։

Սեպտեմբերի 25-ի ընտրություններից օրեր առաջ Լոռու մարզի Գյուլագարակ համայնքում առաջադրված «Հանուն ժողովրդի» դաշինքի 23 հոգանոց ցուցակից 19 հոգի մեկ գիշերվա մեջ ինքնաբացարկ է հայտնել, եւ ԿԸՀ-ն սեպտեմբերի 15-ի որոշմամբ՝ անվավեր է ճանաչել այս ուժի մասնակցությունը։ Եթե գոնե 5 թեկնածու մնար ցուցակում, ապա օրենքը թույլ կտար մասնակցել։

Գյուլագարակում ՔՊ-ն «Ապրելու երկիր» կուսակցությունից առաջ է ընդամենը 48 ձայնով։ «Հանուն ժողովրդի դաշինքը» ձեւավորվել էր Վահան Բաբայանի Ռեֆորմիստների եւ նորաստեղծ «Իմ հզոր համայնք» կուսակցության միավորմամբ։ Վահան Բաբայանին երեկ հարցրինք՝ արդյո՞ք ճնշում են գործադրել թեկնածուների վրա։ Պատասխանեց, որ փաստ չունի, ցուցակում ընդգրկված թեկնածուները փոխանցել են, թե իբր բոլորը միանգամից փոշմանել են, որ առաջադրվել են»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ