Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Թերթը գրում է, որ լավատեղյակ աղբյուրներից հայտնի է դարձել, որ ԼՂՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանն այս օրերին գտնվում է Մոսկվայում: «Ավելին, նույն աղբյուրների համաձայն այժմ Բաբայանը ապրում է նախկին «Ուկրաինա», այժմ «Radisson Royal Moscow Hotel» հյուրանոցում` դելյուքս համարում: Մեկնաբանությունների համար «Ժողովուրդ»-ը զանգահարել է Բաբայանի տիկնոջը` Իռային, սակայն ապարդյուն. մեր հարցերին` որտեղ է Սամվել Բաբայանը, երբ է վերադառնալու, նա պատասխանել է մեկ բառով` «չգիտեմ»: Հիշեցնենք, որ Սամվել Բաբայանը, Հայաստանի բանկերում գրավ դնելով մի շարք նախկին ու ներկա պաշտոնյաներին, իր նախկին ընկերներից շատերին պատկանող տները, անհետացել է: Ու տեւական ժամանակ է`որեւէ մեկը չի կարողանում գտնել նրան»,- գրում է «Ժողովուրդ»-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև English
Տպել
Ամենաշատ