Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Թերթը գրում է, որ տնտեսագետների պնդմամբ՝ հացի եւ մակարոնեղենի գնի աճին նպաստում է նաեւ Հայաստանում մեծ ծավալներ կազմող օղու արտադրանքը: Այսինքն` շուկայից ցորեն գնում են ոչ միայն հացամթերք արտադրող ընկերությունները, այլեւ ոգելից խմիչքների արտադրությամբ զբաղվողները: Ընդ որում, օղի արտադրելու համար ամենեւին էլ պետք չէ որակյալ ցորեն:

Գյուղնախարարությանը մոտ կանգնած աղբյուրները փոխանցեցին, որ Հայաստանում սպառվող ցորենի ծավալների շուրջ 30 տոկոսը տեղական արտադրությունն է: Ճիշտ է, որոշակի տվյալներ չեն հաղորդվում, թե այդ 30 տոկոսը հատկապես որ ալրաղացներն են գնում, բայց ամեն դեպքում եղած ծավալների մեկ երրորդը չպետք է դոլար-դրամ հարաμերակցության վրա ազդեցություն ունենար: Մինչդեռ այս օրերին բոլոր հաց արտադրողները նշում են, որ դոլարի թանկացման հետեւանքով է μարձրացել հացամթերքի գինը:

Ի դեպ, Հայաստանում հացի գների թանկացման հաջորդ ալիքը կարող է սկսվել մի քանի ամիս անց՝ Ռուսաստանում սպասվող երաշտի հետեւանքով:

!
Այս նյութը հասանելի է նաև English and Русский
Տպել
Ամենաշատ