Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Նախարարական պորտֆելները բաժանելու կապակցությամբ նոր խնդիրներ են առաջացել ՀՀԿ-ում:

Թեեւ կառավարության կազմը լուրջ փոփոխությունների չի ենթարկվելու, բայց, «Երկիրի» տեղեկություններով,  վարչապետ Տիգրան Սարգսյանը որոշակի մտավախություններ ունի` նոր կառավարության հետ կապված: Սարգսյանը նախարարների պաշտոններում ցանկանում է տեսնել հեշտ կառավարելի եւ անմիջապես իրեն ենթարկվող մարդկանց:

«Այս համատեքստում, մեզ հասած լուրերի համաձայն, Տիգրան Սարգսյանն ընդդիմանում է Գագիկ Բեգլարյանի՝ նախարար նշանակվելուն: Բեգլարյանի՝ նախարար դառնալու թեման շոշափվում էր դեռ վաղուց. մամուլում նախ շրջանառվեց, որ նա դառնալու է կապի եւ տրանսպորտի նախարար, հետո էլ` տարածքային կառավարման նախարար: Մենք արդեն հայտնել ենք, որ ամենահավանականը տարածքային կառավարման նախարարի պաշտոնն է, ինչն էլ ամենաշատն է անհանգստացնում Տիգրան Սարգսյանին: ՀՀԿ-ին մոտ կանգնած մեր աղբյուրները հաղորդեցին, որ նա ջանում է Արմեն Գեւորգյանին թողնել այդ պաշտոնում

Ի դեպ, Բեգլարյանը պաշտոնի համար լուրջ պայքար չի ծավալում»:

!
Այս նյութը հասանելի է նաև English and Русский
Տպել
Ամենաշատ