Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Սերժ Սարգսյանի լրատվական ծառայությունից երեկ հաստատել են տեղեկություններն այն մասին, որ եկող շաբաթվա սկզբին Հայաստան է այցելելու Եվրոպական միության խորհրդի նախագահ Հերման Վան Ռամպոյը: Այդ մասին գրում է «Հայկական ժամանակ» թերթը:

«Մեր թղթակցին հայտնի է դարձել, որ հուլիսի 4-ին ԵՄ նախագահը հանդիպում է ունենալու խորհրդարանական խմբակցությունների հետ, այնուհետեւ ելույթ է ունենալու Աժ նիստերի դահլիճում` պատգամավորական ողջ կորպուսի համար: Յուրաքանչյուր խմբակցության հնարավորություն է տրվելու ԵՄ նախագահին ուղղել մեկ հարց: Թե ինչ թեմայով է լինելու ելույթը, դեո հայտնի չէ: «Ելույթի Ֆորմատը խիստ ուշագրավ է ու կարծես թե աննախադեպ մեր երկրի դեպքում: Ուշագրավ է նաեւ այն, որ Սերժ Սարգսյանը ընդամենը հունիսի 27-ին էր երկօրյա աշխատանքային այցով գտնվում Բրյուսելում, որտեղ հանդիպել է ԵՄ բարձր ղեկավարների հետ»,- գրում է «Հայկական ժամանակը»:

!
Այս նյութը հասանելի է նաև English
Տպել
Ամենաշատ