Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Չորրոդ ինքնիշխանություն»-ը բանակին վերաբերող աղմկահարույց  տեսահոլովակի հետ կապված նոր մանրամասներ է հաղորդում:  Ըստ այդմ` «Եղնիկների» մայորի հարբած խրախճանքները հանրության սեփականություն են դարձել Արտակ եւ Աշոտ Մանասյան եղբայրների շնորհիվ:

Տեսագրությունն արել է շարքային Մանասյանը, որը զորամասի բուժկետում վարորդ է աշխատում: Նրան եւ իրեն տեսակցության գնացած եղբորն ու հորը` Արա Մանասյանին, ՀՀ Ռազմական ոստիկանության աշխատակիցներն արդեն հարցաքննել են` պարզելու, թե ինչպես են նկարահանել, ինչպես են կադրերը Երեւան բերել եւ ինչպես են դրանք տարածվել: Մանասյանները եղել են նաեւ վարչության պետ Վովա Գասպարյանի աշխատասենյակում:

Ի՞նչ է սպասվում նկարահանումներն իրականացրած զինծառայողին եւ նրա ընտանիքի անդամներին, չէ՞ որ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հայտարարեց, թե խիստ պատժելու է տեսանյութի հեղինակներին: «Նրանց որեւէ բան չի լինի, հանգիստ կշարունակեն ապրել եւ տալ ճիշտ ցուցմունքներ նախաքննական մարմնին», - թերթին վստահեցրել են ՀՀ ռազմական ոստիկանությունից:

!
Այս նյութը հասանելի է նաև English and Русский
Տպել
Ամենաշատ