Reviews
Լրահոս
Reviews
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

«Հրապարակի» տեղեկություններով, Սերժ Սարգսյանը, ով երեկ պատասխան նամակ էր հղել Րաֆֆի Հովհաննիսյանին, հակված է ընդառաջել նրա որոշ պահանջներին, բայց ոչ այն «տեսքով» ու չափով, որը Րաֆֆին նշել էր իր նամակում:

Նա առաջարկելու է որոշ պորտֆելներ ստանձնելու դեպքում անպայման վերջ դնել ընդդիմադիր պայքարին եւ այդ մասին հայտարարություն անել: Այլ կերպ ասած` կստացվի ուրույն կոալիցիա:

Ըստ մեր աղբյուրների, իշխանությունները պատրաստ են սպորտի եւ երիտասարդության նախարարությունը տալ «քաղաքապետ» Արմեն Մարտիրոսյանին, սա նաեւ Արմենի սրտով է՝ ասում են նրանք: Օրակարգում է նաեւ սոցապ, մշակույթի նախարարությունների հանձնման  խնդիրը: Ինչ վերաբերում է ուժայիններին եւ հարկային սեկտորին, ապա լավատեղյակները պնդում են, որ այդ պոստերում կքննարկվեն երկուստեք ընդունելի տարբերակներ եւ կադրեր: 

Լուսանկարը` Արսեն Սարգսյանի/NEWS.am

!
Այս նյութը հասանելի է նաև English and Русский
Տպել
Ամենաշատ