Reviews
Լրահոս
Reviews
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

«Հայոց աշխարհ» թերթը գրում է. «Եվրասիական տնտեսական միության գործունեությունը մոտենում է մեկնարկին անդամ երկրների եւ առաջին հերթին Ռուսաստանի տնտեսության ոչ այնքան բարվոք վիճակում։ ՌԴ տնտեսությունը գրեթե դադարել է աճել, տեղի է ունենում ֆինանսական միջոցների ահռելի արտահոսք, ազգային արժույթը հայտնվել է ցնցումների մեջ, առայժմ չի երեւում ռուս-ուկրաինական հակամարտության հետեւանքով միջազգային հանրության կողմից կիրառվող պատժամիջոցների վերջը եւ այսպես շարունակ։ Այս ամենը մեծացրել է ոչ միայն Ռուսաստանի, այլեւ ԵՏՄ անդամ երկրների տնտեսական ռիսկերը։

Բացառություն չէ նաեւ Հայաստանը, որը Եվրասիական տնտեսական տարածքին անդամագրման պայմանագրի ստորագրմանն է մոտենում ոչ այնքան նպաստավոր տնտեսական պայմաններում։
Սա ստիպում է առավել զգուշավորություն ցուցաբերել։ Պատահական չէ, որ այնքան էլ մեծ չեն կառավարության հաջորդ տնտեսական տարվա սպասելիքները։ Այս փուլում ակնկալվում է, որ 2015թ. Հայաստանի տնտեսական աճը կլինի լավագույն դեպքում 3-3,5 տոկոս։ Այն շատ ավելի փոքր է ինչպես այս տարվա պետական բյուջեի, այնպես էլ կառավարության գործունեության ծրագրով նախատեսված ցուցանիշից։

Անկախ նրանից, Հայաստանը կանդամակցի Եվրասիական տնտեսական միությանը, թե ոչ, տնտեսական աճի ռիսկերը վերջին մեկ տարվա ընթացքում մեծացել են։ Դրանք պայմանավորված են առաջին հերթին ոչ այնքան ԵՏՄ անդամագրման, որքան Ռուսաստանի թե՛ տնտեսական ակտիվության եւ թե՛ ֆինանսական շուկայի զարգացումներով։

Հստակ է կարծես մի բան, որ ի սկզբանե ենթադրվող գնաճային ճնշումը՝ լայն սպառման առաջին անհրաժեշտության ապրանքների մաքսատուրքերի հնարավոր բարձրացման հետ կապված, տեղի չի ունենա։ Շուրջ 800 ապրանքատեսակների մաքսատուրքերը, որոնց փոփոխությունը գնահատվում էր գրեթե 1,5 տոկոս գնաճի սահմաններում, առայժմ կմնա նույնը։ Թեեւ դա չի նշանակում, թե այլ դեպքերում գնաճային ճնշումներ չեն լինելու»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

 

!
Այս նյութը հասանելի է նաև English and Русский
Տպել
Ամենաշատ