Արդյունաբերության 16.4% աճը 2012 թ. առաջին եռամսյակում աննախադեպ է, նախկինում չենք ունեցել: Այդ մասին այսօր` ապրիլի 20-ին Երեւանի տեխնոլոգիական քոլեջում, ոսկերչական դպրոցի բացման ժամանակ ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը: Նրա խոսքով` Հայաստանի տնտեսական ներկայիս աճն ունի ավելի որակական ձեւաչափ, քանի որ դրա շարժիչ ուժը ոչ թե շինարարությունն է, ինչպես նախորդ տասնամյակում, այլ արտահանման ուղղված արդյունաբերությունը:

«Այս միտումները կպահպանվեն առաջիկայում, Հայաստանը պետք է լինի արտադրողների եւ արտահանողների երկիր»,- ասաց Տ. Դավթյանը:

Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել  էր, որ տնտեսական ակտիվությունը 2012 թ. առաջին եռամսյակում կազմում է 6.1 %, իսկ արդյունաբերական աճը` 16.4%: