Իսպանիայում շարունակվում է Բոթսվանայում փղերի որսին թագավոր Խուան Կառլոս Երկրորդի մասնակցությամբ պայմանավորված աղմուկը: Հիշեցնենք, որ միապետի` որսին մասնակցելու մասին հայտնի էր դարձել այն բանից հետո, երբ նա կոտրել էր ազդրոսկրը:

Երկրում բողոքի ալիք էր բարձրացել տնտեսական ճգնաժամի շրջանում թագավորի այդ զվարճության դեմ: Խուան Կառլոսն ստիպված է եղել ներողություն խնդրել հպատակներից: Օրերս փղերի դաժան որսի նրա տեսագրությունը համացանցում է հայտնվել եւ կրկին  առաջացրել է բուռն արձագանք իսպանական հասարակության մեջ: Թե ինչպես է տեսագրությւոնը հայտնվել համացանցում, հայտնի չէ: