«Մուսատաֆևին չեմ ճանաչում, տեղյակ չեմ ովքեր են մասնակցում միջոցառմանը։ Սա մեզ համար ռեժիմային գոտի է, լրագրողների մուտքը սահմանափակ է»։ Այս մասին Աղվերանում՝ Apricot Hotels & Resort հյուրանոց տանող ճանապարհի փակ հատվածի մոտ լրագրողների հետ զրույցում ասել է ՊՊԾ աշխատակիցներից մեկը։
Նշենք, որ որ Շահին Մուստաֆաևի գլխավորած պատվիրակությունը գտնվում էր Աղվերանի Apricot Hotels & Resort հյուրանոցում։ Տեղեկություններ կան, որ Մուստաֆաևը հանդիպում էր ունենում հայ գործարարների հետ։
Նշենք, որ ավելի վաղ ՀՀ Արտաքին գործերի նախարարությունից NEWS.am-ի հետ զրույցում հաստատել էին ԶԼՄ–ներում շրջանառվող տեղեկությունն այն մասին, որ Ադրբեջանի փոխվարչապետի գլխավորած պատվիրակությունը Հայաստանում է։
«Հայաստան է ժամանել Ադրբեջանի պատվիրակությունը՝ փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի գլխավորությամբ: Կտրվի լրացուցիչ մամուլի հաղորդագրություն»,–հայտնել էին ԱԳՆ–ից:
Նշենք, որ ավելի վաղ ադրբեջանական ԶԼՄ–ներում տեղեկություն էր շրջանառվում այն մասին, որ Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի գլխավորած պատվիրակությունը պետական այցով ժամանել է Հայաստան։
Նշենք, որ Շահին Մուստաֆաևն Ադրբեջանի և Հայաստանի միջև պետական սահմանի դելիմիտացիայի պետական հանձնաժողովի նախագահն է։











