Իմ մասնակցությամբ որևէ միջոցառման ժամանակ, եթե որևէ պետական պաշտոնյա օգտագործի վարչական ռեսուրս, ապա առանց քննարկման ես այդ պաշտոնյային աշխատանքից հեռացնելու եմ։ Այսպիսի հավաստիացմամբ ապրիլի 30-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա հավելել է, որ եթե նման ճնշման տակ որևէ պաշտոնյա գա այդ միջոցառմանը, նա նույնպես առանց քննարկման կազատվի աշխատանքից։ Փաշինյանը նշել է, որ եթե վարչական ռեսուրսը արգելք կիրառի նման միջոցառումներին մասնակցելու վերաբերյալ, ապա հետևանքները նույնը կլինեն։ «Բոլոր մարդիկ իրավունք ունեն օրենքով սահմանված կարգով մասնակցել միջոցառումներին», - ընդգծել է նա։











