«Միասնության թևերի» թիմի անդամները մայիսի 1-ի առիթով վերհիշել են առաջին աշխատավարձի հետ կապված իրենց պատմությունները։
«Միասնության թևեր» կուսակցության վարչապետի թեկնածու Արման Թաթոյանը պատմել է, որ առաջին աշխատավարձով իր և քրոջ համար կոշիկ է գնել։
«Առաջին աշխատավարձը ստացել եմ ութերորդ դասարանում՝ ասֆալտ հարթեցնելու համար։ Ստացել եմ ուկրաինական գրիվնայով»,- հիշել է Արման Թաթոյանը։
«Միասնության թևերի» պատգամավորի թեկնածու Դավիթ Անանյանն էլ անկեղծացել է, որ վաստակած առաջին գումարը տվել է ընտանիքին. «Առաջին աշխատավարձը ստացել եմ հեռավոր ութսունութին, կարծեմ՝ վաթսուն ռուբլի էր։ 17 տարեկան էի, աշխատում էի որպես բանվոր Շահինյանի անվան սպորտաձևերի հանրապետական կենտրոնում»։
«Միասնության թևերի» ընտրական ցուցակի 3-րդ տեղը զբաղեցնող Աստղիկ Մատինյանը, պարզվում է, չի կարողացել ծախսել առաջին աշխատավարձը, որովհետև կորցրել է դրամապանակը։
«Առաջին աշխատավարձը ստացել եմ, երբ տասնյոթ տարեկան էի, սովորում էի երկրորդ կուրսում։ Ինձ բախտ վիճակվեց աշխատել նաև Ազգային ժողովում՝ պայմանագրային հիմունքներով»,- պատմել է Աստղիկ Մատինյանը։





























