Բրիտանացի հանրահայտ երգիչ Էլթոն Ջոնին մեղադրել են գրագողության մեջ: Բանաստեղծ եւ լրագրող Գայ Հոբբսը հայտ է ներկայացրել երգչի Nikita ստեղծագործության համար:
Ըստ հայցի, որը ներկայացվել էր Իլինոյս նահանգի Դաշնային դատարան, 1982 թվականին Հոբսը գրել էր «Նատաշա» ստեղծագործությունը, որը նվիրված է եղել զբոսանավի վրա ռուս սպասուհու հետ ունեցած իր սիրավեպին: Երգի տեքստը նա ուղարկել է մի շարք ձայնագրման ստուդիաներ, այդ թվում նաեւ այն ստուդիա, որը թողարկում է Էլթոն Ջոնի երգերը: Հեղինակն այդպես էլ ոչ մի ընկերությունից դրական պատասխան չի ստացել:
Ինչպես հաղորդում է «Ռոսբալտը», 1985 թվականի Էլթոն Ջոնի Nikita հիթում Հոբսը ճանաչել է իր մոռացված ստեղծագործության բառերը: «Չնայած, որ Nikita-ն պատմում է Գերմանիայի սահմանապահ ծառայության աշխատակցուհու մասին, ես կարծում եմ, որ երգի տեքստը շատ նման է «Նատաշային», - նշել է զայրացած բանաստեղծը:
Այն հարցին, թե ինչու է նրան այսքան ժամանակ հարկավոր եղել ճշմարտությունը բացահայտելու համար, Հոբսը հայտարարել է, որ 1984 թվականից սկսած նա ապրել է Աֆրիկայում, իսկ այնտեղ լուրերը ծայրահեղ դանդաղ են տարածվում:











