Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ժամանել է ՀՀ նախագահի նստավայր (Բաղրամյան 26), որտեղ նախատեսվում է ռազմավարական փաստաթղթերի ստորագրում։

Արարողության սկզբում հնչեց երկու երկրների հիմները, որից հետո Նիկոլ Փաշինյանն ու Էմանուել Մակրոնը կարմիր գորգի վրայով հանդսավոր անցան, գլուխ խոնրահեցին զինվորականների առջև, և մոտեցան երկու երկրների կառավարությունների ներկայացուցիչներին։

Հայկական կողմից ներկա են ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը, ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը։