Հունիսի 7-ին կայանալիք Ազգային ժողովի հերթական ընտրությունների նախընտրական քարոզարշավը մեկնարկում է վաղը՝ մայիսի 8-ին։ Այս մասին մայիսի 7-ին Երևանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը։
Նրա խոսքով՝ գործող օրենսդրության համաձայն, վարչապետն ու կառավարության անդամները քարոզարշավի ընթացքում կարող են շարունակել կատարել իրենց պաշտոնական պարտականությունները։ Սակայն աշխատանքային ժամերին նրանք իրավունք չեն ունենա զբաղվել որևէ այլ գործունեությամբ։ «Նրանք, ովքեր մտադիր են զբաղվել քարոզչությամբ, պետք է արձակուրդ վերցնեն։ Սա ողջունելի է, քանի որ հակառակ դեպքում կարող են խնդիրներ առաջանալ», - ասել է Հովակիմյանը։











