«Հայաստան» դաշինքի ներկայացուցիչները հանդիպումներ են անցկացնում Գեղարքունիքի մարզի բնակիչների հետ։

Հայաստանի երկրորդ նախագահ, վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանի և «Հայաստան» դաշինքի կողմնակիցների առաջին հանդիպումը տեղի է ունեցել Գեղամասար գյուղում։

Քոչարյանին մոտեցած տարեց բնակիչներից մեկը, դիմելով նրան «ամենայն հայով փրկիչ» արտահայտությամբ, խնդրել է օր առաջ մաքրել «քաղաքական մոլախոտը»։ Վարչապետի թեկնածուին Արցախի դրոշ են նվիրել՝ նշելով. «Արցախը վիրավոր է, բայց Արցախը մերն է»։