Մինչև հիմա մենք Եվրամիության ավիացիոն «սև ցուցակում» ենք և մեզ չի հաջողվում դուրս գալ այդ «սև ցուցակից», բայց դա չի նշանակում, որ Հայաստան Եվրամիություն հարաբերություններում ճգնաժամ կա։ Այս մասին, այսօր՝ մայիսի 22–ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց արձակուրդում գտնվող ՀՀ վարչապետ, ՔՊ ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը։
«Ես հասկանում եմ, որ Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում ճգնաժամ հարուցելու ցանկություն ունեցողների թիվը բավականին մեծ է և Հայաստանում, և Ռուսաստանում։ Բայց մենք Ռուսաստանի հետ չենք վիճելու, առավել ևս չենք կռվելու, որովհետև դա անլուրջ է։ Ռուսաստանը գերտերություն է, որին պետք է վերաբերվել հարգանքով և մենք վերաբերվում ենք հարգանքով։ Եվ Ռուսաստանի շահերն ենք մենք վերաբերվում հարգանքով։ Հայաստանը երբեք ներգրավված չի եղել հակառուսական գործողությունների մեջ, ներգրավված չի և ներգրավված չի լինելու։
Ես ձեզ նախորդ բրիֆինգի ժամանակ պատմեցի մի դրվագ, որ պաշտոնական բանակցությունների ժամանակ ասվեց, որ Հայաստանի և Եվրամիության հարաբերությունները վնաս է հասցնում Ռուսաստանի շահերը։ Ես ասացի՝ խնդրում եմ մի օրինակ բերեք, երկու անգամ այդ հարցը կրկնել եմ և ոչ մի օրինակ հնարավոր չի եղել բերել, որովհետև չկա այդպիսի օրինակ։ Ասում է՝ Ուկրաինայի նախագահը եկել է Հայաստան։ Կներեք, իսկ ինչու պիտի չգար Հայաստան։ Ինչի որ Հայաստանը Ադրբեջանի հետ կոնֆլիկտի մեջ էր, Ադրբեջանի նախագահը չէր գնո՞ւմ Ռուսաստան, կամ Ռուսաստանի նախագահը չէր գնո՞ւմ Ադրբեջան։ Եղե՞լ է այդպիսի դեպք, որ մենք ասենք՝ ինչու է Ադրբեջանի նախագահը գնում Ռուսաստան կամ Ռուսաստանի նախագահը գնում Ադրբեջան։
Մանավանդ, ես դեռ 2022 թվականին ասել եմ, որ Ուկրաինայի հարցում Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցը չի։ Շատ պարզ տրամաբանություն է։
Ռուսաստանի նախագահը քանի անգամ է գնացել Ադրբեջան։ Մենք պետություն չե՞նք, Ուկրաինան պետություն չի՞։ Ուկրաինային ՄԱԿ-ի անդամ պետություն է, եվրոպական քաղաքական համայնքի անդամ պետություն է»։











