Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմ են վարում նրանք, ում գլուխներն են հիբրիդային։ Այս մասին հայտնել է տնային կալանքի տակ գտնվող, «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու, գործարար և բարերար Սամվել Կարապետյանը՝ հայկական լրատվամիջոցների մի խումբ խմբագիրների հետ հանդիպման ժամանակ։

«Իմ տպավորությունն այն է, որ Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմ են վարում նրանք, ում գլուխները հիբրիդային են։ Դուք, ներկայացնելով առաջատար լրատվամիջոցնները, նման պատերազմներ զգացե՞լ եք այլ երկրներից։ Ես տեսնում եմ, որ նրանց գլուխները հիբրիդային են։ Ինչ-որ ալասկերի ու մուստաֆայի հիբրիդ։ Նույնիսկ հայերի նորմալ գլուխներ չեն։ Ահա սա է հիբրիդը։ Ամենօրյա նարատիվներ, բոլորն իրենց համար գործակալներ են, դաշնակիցների հետ վիճել են։ Նրանց շեֆից հանձնարարություն է տրված վտարել հայերին և երկիրը լցնել ադրբեջանցիներով»,- հայտարարել է Կարապետյանը՝ «հիբրիդագլուխներ» ասելով նկատի ունենալով Հայաստանի իշխանություններին։

Մեկնաբանելով ՌԴ հատուկ ծառայությունների հետ իր առնչության մասին լուրերը՝ Կարապետյանը հայտնել է, որ Ռուսաստանում ապրած 35 տարիների ընթացքում չի տեսել ոչ մի էֆէսբեականի։ Նրա խոսքով՝ ապատեղեկատվության աղբյուրը դեղին մամուլն էր, իսկ ինքը՝ Փաշինյանը, ժամանակին դրա ներկայացուցիչն էր, ուստի դա նրան հոգեհարազատ է։