Միջազգային հանրությունը պետք է տեսնի, որ Փաշինյանն իր գործունեությամբ նման է Հիտլերին։ Այս մասին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ նախընտրական քարոզարշավի շրջանակում կայացած հանդիպման ժամանակ մայիսի 29-ին հայտնել է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը։
Նրա խոսքով՝ գործող իշխանությունների քայլերը պարզապես հարված չեն քաղաքական ուժին, այլ փաստացի սպառնալիք են ժողովրդավարությանը։
Բանն այն է, որ Հայաստանի գործող վարչապետը հաճախ կոշտ քննադատությամբ և նույնիսկ սպառնալիքներով է հանդես գալիս ընդդիմության հասցեին։ Հատկապես երեք քաղաքական ուժերի՝ «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» դաշինքների, ինչպես նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նկատմամբ։
«Հայաստանում փորձեր են արվում հաստատելու դիկտատուրա և ստալինյան ռեժիմ», - ասել է Բոզոյանը։
Նա նաև զուգահեռ է անցկացրել 20-րդ դարի 30-ականների հետ, երբ Գերմանիայում իշխանության եկան նացիստները։ Քաղաքագետի կարծիքով՝ Փաշինյանը գրեթե ամեն ինչում նման է Հիտլերին՝ սկսած բնավորությունից մինչև մարդկանց հետ շփվելու կերպը։











