Շարունակելով, ինչպես Նարեկը ասեց, տիրադավների թեման, Վեհափառ, տեսեք, ձեզ նաև մեղադրանք կա այդ առումով, որ դուք տարիներ շարունակ հանդուրժել եք նրանց սխալ քայլերը, որի մասին պարբերաբար մամուլում մամուլում գրվել է և պարբերաբար տարբեր տեղեկատվություններ են տարածվել, ինչու եք հանդուրժել, այ ձեր ասած քննության չեն առնել այդ հոգևորականների որոշ գործելաոճը կամ որոշ քայլերը, որոնք իրականացվել են, և այս համատեքստում տևական ժամանակ է խոսակցություն կա, որ Արցախցիների խորհուրդը դիմել է ձեզ, որպեսզի թեմի առաջնորդին դուք հեռացնեք, բայց ասում են դեռ դուք չեք պատասխանում, ինչու եք հապաղում, ուզում եմ հասկանալ ձեր հապաղումը ինչո՞վ է պայմանավորված

Հոգևորականի կողմից թույլ տրված որևէ մեղանչական արարք քննության է առնվում, լինի դա անձնապես մեր կողմից, նաև եթե ծանրակշիռ արարք է մեղանչական, այն արդեն քննության առարկա է դառնում համապատասխան կառույցում, ինչպես եղավ ասենք Արման Սարոյանի դեպքում։ Այս մասին, այսօր՝ հունիսի 2–ին, խմբագիրների հետ հանդիպման ժամանակ նշեց Գարեգին Բ ամենայն հայոց կաթողիկոսը։

Անդրադառնալով նրան, որ Արցախցիների խորհուրդը դիմել է իրեն, որպեսզի թեմի առաջնորդը հեռացվի իր պատոնից, սակայն պատասխան դեռ չեն ստացել, Վեհափառն ասաց. «Իսկ առնչված Արցախի թեմակալ առաջնորդի խնդրին, նրանք գրավոր դիմում Մայր Աթոռ չեն առաքել։ Որքան գիտեմ հրապարակել են այդպիսի պահանջ մամուլով։

Ինչ վերաբերում է մյուսներին, նրանք որոշակի շեղում ունեցել են, որոշակի հակականոնական գործողություններ թույլ են տվել։ Նկատի ունեմ պատարագի ընթացքին Ամենայն հայոց կաթողիկոսի անվան զեղչումը։ Բայց մենք շտապողականություն դրսևորելու մոտեցում չունենք, նման տրամադրություն չունենք։ Պետք է հնարավորություն ընձեռենք, որպեսզի նրանք անդրադառնան և գան ու իրենց գործողությունների, իրենց արարքի վերաբերյալ բացատրություններ ներկայացնեն համապատասխան կառույցին՝ Եկեղեցուն»։

Ինչ վերաբերում է Եկեղեցուն հարկային դաշտ բերելու, եկեղեցապատկան հողերը պետականացնելու, մոմերի վաճառքը հարկելու մասին, կաթողիկոսն ասաց. «Եկեղեցին հարկատու է և հարկեր վճարում է, սակայն գույքահարկի վերաբերյալ առանձին հանձնաժողով ստեղծվեց, որպեսզի քննության առնեն, թե որ գույքերի նկատմամբ պետք է հարկ սահմանվի։ Այդ գործընթացը դադարեցվեց, և այսօր արդեն կամայական կերպով մեզ փաստաթղթեր են ներկայացնում, որտեղ ոչ միայն գույքահարկն է հաշվարկված, այլ նաև տույժերը և տուգանքները։

Մենք այդպիսի մի գրություն ստացել ենք Վաղարշապատ համայնքից, նաև մենք հարկ ենք վճարել մոմերի արտադրության հումքի դիմաց, թեև մինչև այս պահը այդ հումքի համար նման վճարում չի եղել, այն ազատված էր եղել հարկից։ Արդեն, որքան որ տեղեկացված եմ փոփոխություն է կատարվել օրենսդրության մեջ և մոմերի պատրաստման նյութը արդեն չի դիտվում որպես ծիսական առարկա և ենթակա է հարկման»։