Հայաստանի Սահմանադրական դատարանի դատավոր Վլադիմիր Վարդանյանը հրաժարվել է լրատվամիջոցներին ընտրությունների վերաբերյալ որևէ մեկնաբանություն տալ։

Հիշեցնենք, որ այսօր «Ուժեղ Հայաստան», «Հայաստան» և «Միասնության թևեր» քաղաքական ուժերը դիմումներ են ներկայացրել ՍԴ՝ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով։

ՍԴ շտապող Վարդանյանը մուտքի մոտ բախվել է լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ, որոնք ցանկացել են մեկնաբանություն ստանալ տեղի ունեցողի վերաբերյալ։

Վլադիմիր Վարդանյանը կտրականապես «ոչ» է պատասխանել՝ դա պատճառաբանելով դատավորի երդմամբ, և վստահեցրել է, որ դատարանը «մեկնաբանում» է իր որոշումներով։