Առնվազն շատերը համակարծիք կլինեն, որ ՍԴ դիմողների կողմից բերված փաստարկները, բաից մեկ դիմողից, որոնք ներկայացվեցին առավել քան համոզիչ են։ Այս մասին, այսօր՝ հուլիսի 1–ին, ՍԴ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ՍԴ–ում «Ուժեղ Հայաստան» դաշինքի նմերկայացուցիչ Արամ Վարդևանյանը։
«Մյուս կողմից եթե նույնիսկ ներառենք այն յոթերորդ դիմողին էլ, ապա քավ լիցի, թող ընտրության արդյունքները անվավեր ճանաչվեն։ Ի վերջո, այդքան խոսվեց, որ տեղի են ունեցել ընտրախախտումներ, իբրև ընդիմության կողմից։ Ինքնին դա արդեն աբսուրդային պնդում էր, բայց այդպես էլ որևէ մեկը նման պնդում, որ այդ խախտումները իբր հերիք չի գոյություն են ունեցել, մի հատ էլ էական ազդեցություն են ունեցել ընտրության արդյունքների վրա, չկատեցին նման պնդում։
Հարց ու պատասխաններից մեկի ժամանակ ես ուղիղ հարց տվեցի երրորդ անձին, որ եկեք գնանք նոր ընտրությունների, կամ թող լինի երկրորդ փուլ, քանի որ եթե իրենք իրենց ասածին հավատում են, նույն այդ ընտրակաշառքների իբր աբսուրդային պատմությունները, բա թող այդ դիրքորոշումը ներկայացնեին, բայց այդպես էլ դա չարեցին։ Հակառակը, ամեն կերպ նահանջեցին այդ պնդումից»,–ասաց նա։
Արամ Վարդևանյանը նկատեց, որ երբ խոսում էին ընդդիմադիր ձայների լեգիտիմության մասին, դա արդեն հերքվել է ամբողջությամբ. «Բայց դրա մասին չէ այս դատաքննությունը, այլ նրա մասին է, որ իսկապես 2026 թվականի հունիսի 7–ի ընտրությունները ուղղորդվել են և զուգորդված են եղել զանգվածային կազմակերպված ընտրախախտումներով, որոնք հակասում են Սահմանադրությամբ երաշխավորված ընտրական համակարգին։ Սա է ամբողջ ցավը, և Սահմանադրական դատարանը, իհարկե, ունի բոլոր սահմանադրությամբ նախատեսված լիազորությունները դրան պատշաճ արձագանք տալու։
Սահմանադրական դատարանի կազմի լեգիտիմության մտահոգությունը մենք ընդգծել ենք հենց առաջին նիստ նիստին, դրա հաղթահարման մեխանիզմն էլ առաջարկել ենք, այլ հարց, որ այդ մեխանիզմը չի իրացվում։ ՍԴ–ի կազմում, եթե նույնիսկ մեկ դատավոր լեգիտիմության խնդիր ունի, այն ամբողջությամբ ստվերում է Սահմանադրական դատարանի ամբողջ կազմին։ Ի դեպ հենց այդ հիմնավորումն է ներկայացվել Սահմանադրական դատարանի դատավորներից մեկի կողմից, երբ քննարկվեց Սահմանադրական դատարանի թվով երեք դատավորների մասնակցության անհնարինության հարցը։ Այսինքն պատճառը ոչ թե եղել է, որ եկեք այդ մեկը կամ երկուսը չմասնակցեն, այլ պատճառը հենց եղել է նրանում, որ եթե իրենք մասնակցում են, ապա ամբողջ կազմի լեգիտիմության խնդիր է ի հայտ գալիս»։
Հիշեցնենք, որ հունիսի 26-ին մեկնարկել ու դեռ շարունակվում է ՍԴ-ում հունիսի 7-ին կայացած ԱԺ հերթական ընտրությունների արդյունքները վիճարկող 7 քաղաքական ուժերի դիմումների հիման վրա միացված գործի քննությունը։ Վերջնաժամկետը հուլիսի 4–ն է։











