Մեկնարկել է «Կապան Ֆեստ 2026»-ը։
«Առանց քաղաքականության» շարքում Ազա Բաբայանը զրուցել է «Կապան Ֆեստի» գեղարվեստական ղեկավար, թավջութակահար Սևակ Ավանեսյանի հետ՝ փառատոնի, ինչպես նաև երաժշտության, արվեստի, մշակույթի և Հայաստանի զարգացման մեջ դրանց դերի մասին։
Արդեն չորրորդ տարին անընդմեջ Կապանը հյուրընկալում է միջազգային երաժշտական փառատոնը՝ միավորելով աշխարհահռչակ երաժիշտների, երիտասարդ տաղանդների և դասական երաժշտության սիրահարների։ Տասը օր շարունակ քաղաքը վերածվում է համերգների, վարպետության դասերի և ստեղծագործական հանդիպումների կենտրոնի՝ հաստատելով, որ բարձր արվեստը կարող է լինել ոչ միայն մշակութային, այլև հասարակական ու տարածաշրջանային զարգացման կարևոր ուժ։











