Մեր ուժը («Ուժեղ Հայաստան» դաշինքը – խմբ․) հայտարարություն է տարածել այն մասին, որ վերցնում է մանդատները, իսկ իմ մասով դեռ ժամանակ կա. ես անպայման այդ մասին հրապարակավ կհայտարարեմ, բայց մինչ իմ ելույթը հանդես կգա նաև Վարդան Ղուկասյանը (կալանավորված Գյումրիի քաղաքապետը – խմբ․)»։ Հուլիսի 15-ին լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարել է Գյումրու քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Ավետիս Առաքելյանը։
Նրա խոսքով՝ բոլոր հետագա քայլերն արվելու են բացառապես՝ ելնելով պետության և Գյումրի քաղաքի շահերից, իսկ վերջնական որոշումը նա կհնչեցնի հուլիսի 17-ին կայանալիք դատական նիստից և Ղուկասյանի հետ իրավիճակը քննարկելուց հետո։











