Հայաստանի կինոարտադրության ոլորտում 10 տարուց ավելի գործունեություն ծավալող TAYLOR AND CO. ընկերությունը հանդիսանում է Հայաստանի կինոարդյունաբերության վստահելի գործընկերը։
Այն համաշխարհային հեղինակավոր Aputure, Godox, Nanlite, Nanlux, SWIT և Portkeys ապրանքանիշերի պաշտոնական ներկայացուցիչն է Հայաստանում` առաջարկելով բարձրակարգ արտադրանք, նորագույն լուծումներ և մասնագիտական աջակցություն։
Բացի այդ`TAYLOR AND CO.-ն իր ներդրումն է բերում Հայաստանի կինոարտադրության, հեռուստատեսության և ստեղծագործական ոլորտի զարգացմանը՝ տրամադրելով պրոֆեսիոնալ նկարահանման տեխնիկա, rental ծառայություններ, սարքավորումների վաճառք և տեխնիկական լուծումներ։
Ընկերությունն իրականացրել է բազմաթիվ հաջողված նախագծեր, համագործակցել է ավելի քան 1000 հաճախորդի հետ և ձևավորել է փորձառու մասնագետների ուժեղ թիմ։
Այս տարի TAYLOR AND CO.-ն մասնակցում է «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի շրջանակում անցկացվող DoPing Cinematography Workshops֊ին՝ աջակցելով ոլորտի մասնագիտական կրթությանը և ժամանակակից կինոտեխնոլոգիաների զարգացմանը Հայաստանում։
Միջոցառման շրջանակներում TAYLOR AND CO.-ի հատուկ տաղավարում ներկայացվելու են Aputure, Godox, Nanlite և Nanlux բրենդների լուսային տեխնիկան, որը թույլ է տալիս մասնակիցներին touch and play ձևաչափով ծանոթանալ կինո ոլորտի նորագույն տեխնոլոգիաներին։
Այստեղ կներկայացվի նաև Հայաստանում այս պահին միակ ARRI Alexa 35 Extreme մոդելի տեսախցիկը։ Հենց այս բրենդի տեսակցիկներով են նկարահանվել վերջին տարիների օսկարակիր Անորա և Մեղսավորները ֆիլմերը, ինչպես նաև Դյունա, Էլվիս, Վատ տղաները, Մեղվապահը հայտնի էկրանավորումները։
«Մեզ համար ոչ միայն կարևոր է եղել բիզնես գաղափարի հաջողությունը, այլև ոլորտի մեգա բրենդների ներկայությունը Հայաստանում։ Մեր նպատակն է ֆիլմարտադրողներին տրամադրել լավագույն տեխնիկաները և հնարավորություն ընձեռել աշխատել տարատեսակ սարքավորումներով` չսահմանափակելով նրանց կրեատիվը և գաղափարները։ Վստահաբար, Ոսկե ծիրանը և նմանատիպ միջոցառումները գրավում են միջազգային ֆիլմարտադրողների ուշադրությունը և ցույց տալիս, որ Հայաստանը մեծ ներուժ ունի այս ոլորտում»,֊ նշեց TAYLOR AND CO.-ի հիմնադիր Անդրանիկ Թեյլորը։
Միջոցառումը ընթանալու է մինչ հուլիսի 17-ը Կինոյի տանը` համախմբելով ֆիլմարտադրության ոլորտի փորձագետներին և սիրահարներին։











