Գործարար և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը վաղ առավոտից հարցաքննվում է Քննչականում։

Շենքի մոտ գտնվում են Ծառուկյանի աջակիցները։

Ընտրություններից հետո կալանավորված Ծառուկյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու և փողերի լվացման մեջ։ Իրավապահ մարմինների տվյալներով՝ նա կազմակերպել է իրանցի գործարարների՝ ավելի քան 21 միլիոն դոլար արժողությամբ գույքի հափշտակություն։ Մինչդեռ Ծառուկյանի փաստաբանները պնդում են, որ իրանցիներն են պարտք «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդին, և դրա վերաբերյալ կան հաստատող պարտամուրհակներ։

Ծառուկյանի պաշտպանությունը պնդում է, որ Իրանում նույն անձինք նույն գործով դատապարտվել են և պարտավոր են Ծառուկյանին վճարել խոշոր գումար։