Նիհարել ցանկացող անձինք պետք է հաճախակի կարտոֆիլ ուտեն: Շնորհիվ թաղանթանյութի եւ հանքային նյութերի բարձր պարունակությանը` այն օգնում է ամեն ինչ նորմայի մեջ պահել: Նման եզրակացության են հանգել ամերիկացի դիետոլոգները:
Ըստ Ru Fox-ի, ուսումնասիրողները հանգել են եզրակացության, որ կարտոֆիլն օգնում է ավելի արդյունավետ նիհարել, քան բանանը, բրոկկոլին, բազուկը, ընկույզը եւ ավոկադոն:
Կարծիքը, որ կարտոֆիլը հակադիետիկ է, խորապես սխալ է, նշել են գիտնականները: Ամեն ինչ կախված է պատրաստման եղանակից:
Այսպես, կեղեւով եփած կարտոֆիլը հինգ անգամ ավելի շատ թաղանթանյութ է պարունակում, քան մեկ խոշոր բանանը, ինչպես նաեւ շատ անգամ ավելի վիտամին С, քան ավոկադոյի երեք պտուղը: Բացի այդ, կարտոֆիլում մեծ քանակությամբ սելեն կա` արեւածաղկի սերմերից եւ ընդեղենից ոչ քիչ:




























