«Ուժեղ Հայաստան» ընդդիմադիր դաշինքի պատգամավոր Էդգար Ղազարյանը օգոստոսի 13-ին Ազգային ժողովի նիստում, արտաքին հարաբերությունների մշտական խորհրդարանական հանձնաժողովի նախագահի ընտրության հարցի քննարկման ժամանակ, իր ելույթում գործող իշխանությունների ներկայացուցիչներին անվանել է «սրիկաներ»։
Ըստ պատգամավորի՝ իշխող «ՔՊ» կուսակցության քաղաքականության հետևանքով երկիրը բազմաթիվ մարդկային կորուստներ է կրել։ Զոհվածների թվում էր նաև նրա սանիկը՝ Աղաջան Ջանոյանը։
«...Իմ քեռին և ես երբեք չենք կարող արդեն լավ լինել: Մենք լավ կլինեինք, եթե Աղաջան Ջանոյանը (պատերազմի ժամանակ զոհվածը քեռորդին է - խմբ.) դառնար իր երազանքի ռազմական բժիշկը և փրկեր մեր զինվորների կյանքը, որը դուք սրիկայաբար փորձում եք շահարկել այստեղ»,- ասել է Ղազարյանը՝ հեռանալով խորհրդարանի ամբիոնից։











