Օգոստոսի 14-ին Երևանում ուժեղ քամու պատճառով «Ռոսիա Մոլ» առևտրի կենտրոնի մոտակայքում շինարարական փայտամածներ են փլուզվել։

Ականատես Ռշտունի Բաղդասարյանը NEWS.am-ի թղթակցին պատմել է, որ փլուզված շինարարական փայտամածների տակ մնացել է չորս ավտոմեքենա, վնասվել է տրոլեյբուսի գիծը։

Տուժածների մասին տեղեկություններ չեն ստացվել։