Երևանում «Ռոսիա մոլ» առևտրի կենտրոնի մոտ շինարարական փայտամածների փլուզման պատճառն ուժեղ քամին է եղել։ Դրա մասին NEWS.am»-ի թղթակցին հայտնել է «Ռոսիա մոլ» առևտրի կենտրոնի տնօրեն Բորիս Հովհաննիսյանը։
«Ամենակարևորն այն է, որ ոչ ոք չի տուժել», - հավելել է նա։
Հովհաննիսյանը հայտնել է, որ վնասվել են ավտոմեքենաներ, և այժմ աշխատանքներ են տարվում փլուզման հետևանքները վերացնելու ուղղությամբ։
Օգոսստոսի 14-ին ավելի վաղ հաղորդվել էր, որ Երևանում ուժեղ քամու պատճառով հայտնի առևտրի կենտրոնի մոտ շինարարական փայտամածներ են փլուզվել











