Հիբրիդային սպառնալիք համարում եմ Թուրքիային և Ադրբեջանին։ Այս մասին օգոստոսի 21-ին ԱԺ նիստում հայտարարել է Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու, «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Հարություն Հարությունյանը։
«Ուստի գտնում եմ, որ այդ սպառնալիքի դեմ պետք է պայքարել»,— նշել է նա։
Պատգամավորը հավելել է, որ բացասաբար է վերաբերվում 2022 թվականի Պրահայի հանդիպմանը, հավելելով, որ հենց այդ հանդիպման արդյունքում է հանձնվել Արցախը։











