Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ իրականացվող հետազոտությունները «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի տարածքում դադարեցվել են անհայտ պատճառներով։ Այս մասին NEWS.am-ի գիտահանրամատչելի ալիքի EXPERT հաղորդման շրջանակում հայտնել է բնապահպանության փորձագետ, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու Արամ Գաբրիելյանը։

2025 թվականին ՀՀ կառավարությունը դիմել էր Համաշխարհային բանկին՝ «Նաիրիտ» գործարանի բնապահպանական վերականգնման և ռեգեներացիայի ծրագրին աջակցելու նպատակով։ Հաստատված պլանի համաձայն՝ նախատեսվում էր իրականացնել փուլային մշտադիտարկում, որը ներառում էր գործարանի ապամոնտաժումն ու տարածքի մաքրումը վնասակար նյութերից և թափոններից։

Արամ Գաբրիելյանի փոխանցմամբ՝ մինչ օրս հստակեցված չէ, թե ինչ է նախատեսվում կառուցել գործարանի տարածքում՝ նոր արդյունաբերական ձեռնարկություն, թե բնակելի թաղամաս։ Նա ընդգծել է, որ պետք է ամեն ինչ անել «Նաիրիտի» տարածքը որպես արդյունաբերական գոտի պահպանելու համար:

«Մենք պետք է ամեն ինչ անենք, որ «Նաիրիտի» տարածքը պահպանվի որպես արդյունաբերական գոտի։ Եվ պարտադիր չէ, որ լինի քիմիական արտադրություն, թեև այդ տարբերակն էլ չի բացառվում, քանի որ այսօր ժամանակակից՝ անվտանգ տեխնոլոգիաների  պակաս չկա»,- ընդգծել է մասնագետը։

Գիտնականի գնահատմամբ՝ «Նաիրիտի» վնասակարության աստիճանի մասին պատկերացումները հաճախ ուռճացված են։

Ամբողջական հարցազրույցում փորձագետն անդրադառնում է Երևանի համար առկա էկոլոգիական ևտեխնոգեն ռիսկերին, տարածքի վնասազերծման տեխնիկական լուծումներին ևայն առաջնահերթ քայլերին, որոնք պետք է ձեռնարկի պետությունը։

Այսև բնապահպանական այլհարցերի շուրջ Արամ Գաբրիելյանի հետ հարցազրույցը՝ տեսանյութում: