Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Կիրիլո Բուդանովը հայտարարել է, որ Զինված ուժերում պետք է ամսական առնվազն 30 հազար մարդ զորակոչել, հայտնում է «Ուկրաինսկայա պրավդան»։
«Որքան էլ ցավալի է, պետք է զորահավաքն ընդունել այնպիսին, ինչպիսին կա։ Այլ ընտրություն չունենք։ Պետք է համարձակություն ունենալ ու բացահայտ ասել, որ ամսական 30 հազարից պակաս մարդ զորակոչելն ուղղակի անթույլատրելի է։ Դա նվազագույնն է, որն անհրաժեշտ է առկա իրավիճակը պահպանելու համար»,- ընդգծել է Բուդանովը։




























