Այսօր՝ օգոստոսի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։
NEWS.am–ի թղթակիցը հաղորդում է, որ Ժամը 09։05-ի սահմաններում ահազանգ է ստացվել, որ Բագրատունյաց պողոտայի թիվ 10 հասցեի 5-րդ հարկի պատշգամբը փլուզվել է և հայտնվել 4-րդ հարկում։ Քաղաքացիները, որոնք այդ պահին եղել են պատշգամբում, ցած են ընկել։ Երկու քաղաքացի տեղափոխվել է հիվանդանոց, նրանցից մեկն ունի գլխի շրջանում վնասվածք։











