Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել ր։ Ժամը 08:10-ի սահմաններում «Opel» մակնիշի ավտոմեքենան Մյասնիկյան պողոտայում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, կոտրել հետիոտնի համար նախատեսված ու տեղադրված լուսակիրը և հայտնվել երթևեկելի գոտուց դուրս, հաղորդում է Shamshyan.com–ը։

Վարորդը, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենայի սեփականատիրոջ և հիվանդանոց տեղափոխված վարորդի ինքնությունը։