Նոր Զելանդիայում Forrest Field մասնավոր աերոդրոմի մոտակայքում ուղղաթիռ է ընկել, օդաչուն զոհվել է։ Այս մասին հայտնել է 1news նորությունների պորտալը։
Միջադեպը տեղի է ունեցել երեքշաբթի օրը՝ տեղական ժամանակով մոտ 17:20-ին, Քրայսթչերչ քաղաքից մոտ 30 կմ դեպի հյուսիս-արևմուտք գտնվող Այերուել բնակավայրի մոտ։ «Ուղղաթիռի օդաչուն, ով օդանավում գտնվող միակ մարդն էր, տեղում մահացել է», — պորտալը մեջբերում է ոստիկանության ներկայացուցիչ Դեն Օվերենդի խոսքերը։
Ուղղաթիռն ընկել է դաշտում՝ աերոդրոմից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա։ Իրավապահները շրջափակել են պատահարի վայրը և մտադիր են այն զննել չորեքշաբթի օրը, քանի որ տարածաշրջանում արդեն մթնել է։
Ուղղաթիռի մոդելը, զոհվածի վերաբերյալ տվյալները և պատահարի պատճառները չեն հստակեցվում։





























