Մեծամասամբ մահմեդական բնակչություն ունեցող ութ երկրներ, դրանց թվում՝ Իսրայելի դաշնակից Արաբական Միացյալ Էմիրությունները, ողջունել են Հորդանան գետի Արևմտանյ ափի իսրայելական բնակավայրերի դեմ պատժամիջոցներ սահմանելու Մեծ Բրիտանիայի որոշումը, և մյուս պետություններին կոչ են արել հետևել նրա օրինակին, հայտնում է Sharjah 24-ը։
Համատեղ հայտարարությունը ստորագրել են Կատարի, Թուրքիայի, Եգիպտոսի, Ինդոնեզիայի, Հորդանանի, Պակիստանի, Սաուդյան Արաբիայի և Արաբական Միացյալ Էմիրությունների արտգործնախարարները։
Նրանք հույս են հայտնել, որ Լոնդոնի որոշումը կօգնի միջազգային հանրությանը մոբիլիզացնել՝ ըստ միջազգային իրավունքի նմանատիպ միջոցներ ձեռնարկելու և բնակավայրերի ստեղծման գործունեությանը մասնակցող կազմակերպություններին ու առանձին անձանց պատասխանատվության ենթարկելու համար։
Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները միաժամանակ կոչ են արել «լիարժեք և անհապաղ իրականացնել» ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջարկած՝ Գազայի հատվածի հետպատերազմյան կարգավորման 20 կետից բաղկացած ծրագիրը։
Բացի դրանից, նախարարները հանդես են եկել Արևելյան Երուսաղեմն մայրաքաղաք ունեցող անկախ պաղեստինյան պետության ստեղծման օգտին։ Իսրայելը մերժում է նման պետության ստեղծման գաղափարը։




























