Հինգ մարդ է զոհվել Ֆիլիպինների Պալավան նահանգի Կորոն կղզու մոտակայքում գտնվող MV June Aster ուղևորատար նավի վրա բռնկված հրդեհի հետևանքով։ Այդ մասին սեպտեմբերի 10-ին հայտնել է GMA News հեռուստաալիքը՝ հղում անելով Ֆիլիպինների առափնյա պահպանությանը։

«Հաղորդվում է հինգ մարդու մահվան և ևս 42 ուղևորի փրկության մասին այն բանից հետո, երբ չորեքշաբթի գիշերը Կորոնի ափերի մոտ բռնկվել է Մանիլայից դուրս եկած ուղևորատար նավում հրդեհ, որի վրա եղել է ավելի քան հարյուր ուղևոր», — նշվում է նյութում։

Ցանկում եղել են 117 ուղևոր և անձնակազմի 17 անդամ։ Դեպքի վայր են ուղարկվել առափնյա պահպանության, հրշեջ ծառայության և տեղական իշխանությունների ստորաբաժանումներ։ Քննիչները պարզում են հրդեհի պատճառները, փրկարարական գործողությունը շարունակվում է։