Եվ այս կալանքը, և առհասարակ այն գործերը, որոնք հարուցված են Ռոբերտ Քոչարյանի դեմ, Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, բոլորը անօրինական են, Նիկոլի ասածը մեր համար հեչ է։ Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 18–ին, դատարանի դիմաց NEWS.am–ի հետ զրույցում նշեց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակից կանանցից մեկը։

«Ես եկել եմ ու պայքարում եմ Քոչարյանի համար։ Նիկոլն ով է, որ այսօր դատում է մեր նախագահին։ Նախագահը միշտ էլ եղել է լավ նախագահ, կա ու կլինի մեզ համար, իրանից բացի մենք ոչ մեկին չենք տեսնում։ Որպես հայ ազգի առաջին լավ, մտավոր, խելացի մարդը ինքն է եղել։ Լևոնից հետո թողած ավերված երկիրը ինքը եկավ վերականգնեց։ Ինքը ինչ լավ բան անում է, Նիկոլը ավիրում է, բոլոր օլիգարխներին կալանավորել է, թալանում է, ինքը ռեկետ է անում ժողովրդին։

Նիկոլը շատ թարախ, նախանձ, չար մարդ է ու թուրքին ավելի է պաշտում, քան հայ ազգին։ Դուք տեսնու՞մ եք, թե ինչքան դպրոցներ են փակվում, բանակում ինչքան զինվոր է զոհվում։

Ինքը Արցախը լուծարեց, տապանաքարը դրեց Հայոց աշխարհի վրա, հիմա էլ Տիգրանաշենին Քյարքի է ասում։ Ինքը սաղ տալիս է, իսկ Ռոբերտ Քոչարյանը մեր ազգի սիմվոլն է, իրեն կալանավորել է, որ իր հետ համաձայնվի։ Խաղաղություն չկա, խաղաղության համար ուժեղ բանակ պետք է լինի, իսկ ինքը բանակը կրճատել է։

Մենք 1990–ականների պատերազմից հաղթանակած դուրս եկանք, իսկ հիմա կզած, չոքած ազգ ենք դառել, ինքը սաղ օրը քեֆեր ա անում։ Ո՞վ են իրենք, որ 10 000 դոլար աշխատավարձ են ստանում։ Էս Ի՞նչ են սարքել երկիրը»,–ասաց նա։