Սա ապօրինի կալանք է նախագահի հանդեպ, ես իհարկե գիտեմ, որ նախագահները անձեռնմխելի են, ես չգիտեմ ինչ իրավունքով են կալանավորել Ռոբերտ Քոչարյանին, բայց մի բան լավ գիտեմ, որ Նիկոլ Փաշինյանը վախենում է Ռոբերտ Քոչարյանից։ Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 18–ին, դատարանի դիմաց NEWS.am–ի հետ զրույցում նշեց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակից կանանցից մեկը։
«Բայց ինքը թող այդքան չվախենա, մեկ է՝ ժողովուրդն է իրեն ջնջելու մեր Հայաստանի պատմությունից։ Ինքն ասում է, որ իրեն 700 հազար ձայն են տվել, բայց մենք տեսանք, որ ինքը գողացավ Գագիկ Ծառուկյանի 60 000 ձայնը։ Ինքը այդ աջակցությունը չունի։ Եթե այդքան ժողովրդի անունից խոսում է, թող մի հատ առանց ախրանիկի դուրս գա փողոցում քայլի։ Ես կարծում եմ՝ չի կարող»,–ասաց նա։
Դիտարկմանը, որ Փաշինյանը հայտարարում է, որ նախկինների թալանածը հետ է բերելու, կինն արձագանքեց. «Առաջին թալանողը ինքն է, մեր Արցախը ինքն է թալանել ու Ադրբեջանին նվիրել։ Հիմա Տիգրանաշենն է ուզում տա, Քյարքին իր գլուխն ա, ուղղակի ես ուրիշ ձև չեմ կարող իր մասին խոսամ։ Երևի ինքը թուրք է, թող գնա իր գենետիկան ստուգի։ Եթե թուրքը լիներ այստեղ, երևի այսպիսի բաներ չէր անի, ոնց որ ինքն է անում։
Ես այս դատարանին չեմ հավատում, իրենք ծախված մարդիկ են։ Իրենք իրենց թոռներին ի՞նչ են պատմելու, պատմելու են, որ Քոչարյանին են դատե՞լ։ Ինչի՞ վրա են ուրախանալու, կամ որ մենք արցախցու օրը ընկնենք ճապրուկները վերցնենք, եսիմ ուր գնանք։
Սողոմոն Թեհլերյանններ կծնվեն, և կլինի էն, ինչ որ սպասում ենք։ Թող այդքան չհպարտանան փողերով ու ջիպերով, այդ ջիպերն էլ է անցնող»,–ասաց նա։











