ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում հանդիպել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Այս մասին Փաշինյանը հրապարակել է տեսանյութ։

Հրապարակված կադրերում երևում է, որ հանդիպմանը ներկա են նաև ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանն ու Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը։

Նշենք, որ Փաշինյանը սեպտեմբերի 22-ին աշխատանքային այցով մեկնել է ԱՄՆ՝ մասնակցելու ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի աշխատանքներին։