«ՈւՎԲ-76» ռադիոկայանը, որը հայտնի է որպես «Դատաստանի օրվա» ռադիոկայան, 31 րոպե տարբերությամբ փոխանցել է երկու նոր ծածկագրված հաղորդագրություն՝ «մանկաբարձուհի» և «մեթիլենային»։ Այս մասին հոկտեմբերի 2-ին հայտնել է «ՈւՎԲ-76 լոգեր» թելեգրամ-ալիքը, որը հետևում է կայանի աշխատանքին։

Հաղորդագրությունները հնչել են Մոսկվայի ժամանակով 10:50-ին և 11:21-ին։ Նախորդ հաղորդագրությունները գրանցվել էին մեկ օր առաջ՝ հոկտեմբերի 1-ին։ Այդ ժամանակ հնչել էր երեք բառ՝ «բալետասեր կին», «արոբեռն» և «չափանիշ»։

Համացանցի օգտատերերը պարբերաբար փորձում են նրա փոխանցած հաղորդագրությունները կապել աշխարհում տեղի ունեցող տարբեր իրադարձությունների հետ։ Այսպես, սեպտեմբերի 28-ին ՈւՎԲ-76-ը եթեր էր հեռարձակել «գրքասեր» բառը։