Google-ի սովորական լոգոտիպի փոխարեն ինտերնետից օգտվողներն այսօր կտեսնեն երաժշտության սինթեզատորի ստեղներ, որն ստացել է «Մուգի Սինթեզատոր» անվանումը:

Այսպես ինտերնետ-ընկերությունը նշում է ամերիկացի ֆիզիկոս եւ էլեկտրոնային երաժշտության պիոներ Ռոբերտ Մուգի ծննդյան 78-րդ տարեդարձը:

Սինթեզատորը կարելի է կառավարել համակարգչի մկնիկի օգնությամբ` ստանալով տարբեր ձայնային էֆեկտներ:

Ռոբերտ Մուգը ծնվել է Նյու Յորքում: Կոլուբիայի համալսարանում նա էլեկտրոտեխնիկայի ոլորտի մասնագետի բակալավրի աստիճան է ստացել:

Նա էլեկտրոնային երաժշտական գործիքների երկու ընկերություն է հիմնադրել` «R. A. Moog Co»-ը (ավելի ուշ` «Moog Music») եւ «Big Briar»-ը: