Ինչ վերաբերում է շարադրությանը․ այդ ի՞նչ շարադրություն պիտի գրենք ձեր հետ։ Դու թուրքերենից ես շարադրություն գրում։ Թուրքերը թեմա են տվել, դու էլ գրել ես։ Ազգային ժողովի հոկտեմբերի 6-ի նիստում, դիմելով ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանին, հայտարարել է ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը։

Խմբակցության ղեկավարն այսպես է արձագանքել ԱԺ նախագահի առաջարկին, որով վերջինս առաջարկել էր շարադրություն գրել՝ ստուգելու համար «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանի հայերենի իմացությունը։

Ռուբինյանն ի վերջո հունից դուրս է եկել և հայտարարել, որ Նարեկ Կարապետյանն անպատասխանատու հայտարարություն է անում։ Դահլիճից սկսել են հակադարձել նրան, ինչից հետո թեժ լեզվակռիվ է սկսվել։

Հիշեցնենք, որ Ռուբեն Ռուբինյանը 2016-2017 թվականներին հետազոտական ծրագիր է անցել Թուրքիայում։ Բացի այդ, նա եղել է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման բանակցություններում Հայաստանի հատուկ ներկայացուցիչը։