Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը կայացած փաստ է, հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱՊՀ երկրների առաջնորդների հանդիպմանը։
«Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը կայացած փաստ է։ Այսօր կարելի է արձանագրել, որ վերջին ավելի քան երկու տարվա ընթացքում մենք չունենք ո՛չ զոհեր, ո՛չ վիրավորներ՝ հայերի և ադրբեջանցիների միջև հրաձգությունների հետևանքով՝ ի տարբերություն նախորդ ավելի քան երեսուն տարիների, երբ 1990-ականներից սկսած՝ ամեն տարի երկու կողմում էլ կային զոհեր և վիրավորներ», - ասել է նա։





























